Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ մայորը. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանը իր վարած Mercedes ML մակնիշի 84 DD 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վանաձորի Ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մեսրոպ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արման Աղումյանի գլխավորությամբ: Ավտոմեքենան քարշակով տեղափոխվում է Վանաձորի ռազմական ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video) Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է Նիկոլն ասում է՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալում»․ սա ձեզ չի հուզո՞ւմ (video) Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video) Ամո՛թ ձեզ, Նիկոլին եք դուք ծառայում․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքը՝ ԵՄ դեսպանության դիմաց (video) «Չեմ իջնի ձեր մակարդակին». «Մի վիրավորեք, հունից դուրս չեմ գա». վեճ Մանուկյանի եւ Վարդապետյանի միջեւ (video) #ՈՒՂԻՂ․ «Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ բացահայտեց իր ռամիկ ծագումնաբանությունը»․ Արմինե Ադիբեկյան (video) Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am