Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն. Շարմազանովը՝ պատգամավորների միջնորդությունը մերժելու մասին

Հաշվի առնելով Հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված գնահատականը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ինձ համար սպասելի էր դատախազության նմանատիպ որոշումը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով դատախազության կողմից մի խումբ պատգամավորների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը մերժելուն։ «Բայց սպասելի չի նշանակում, որ հիմնավորված է, սա անհիմն ու չարդարացված որոշում է, որտեղ հստակ արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի սոտրագրությունը»,-ասաց նա։ Շարմազանովի խոսքով՝ այն չակերտավոր «հիմնավորումները», որ տվել է ՀՀ գլխավոր դատախազությունը, իր համար հիմնավոր չեն։ «Երբ երկու-երեք պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչների կալանքի միջնորդությունը ու նրանք ազատության մեջ են հայտնվում, իսկ երկրի 2-րդ նախագահը, որը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ ու Ազգային հերոս, որը ինքնակամ վերադարձել է արտասահմանից, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին, նրա կալանքի տակ մնալը մնում է անփոփոխ, սա տարակուսելի է, սա անհիմն է»,-ասաց Է. Շարմազանովը։ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց՝ կարծում է, որ գնալով հաստատվում է իր այն մտահոգությունը, որ Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն։ «Ամեն դեպքում, սպասենք դատարանի վաղվա որոշմանը»,- ասաց Է. Շարմազանովը։ Նա նշեց, որ ՀՀԿ-ն կսպասի դատարանի վաղվա որոշմանն ու դրանից հետո կքննարկի հետագա գործողությունները։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական։ «ՀՔԾ պետի հայտարարությունները ուղղակի միջամտություն են իրավապահ մարմինների գործունեությանը, և ես կարծում եմ, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում մենք ունենում ենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ չէ լսել իր կարծիքից տարբերվող քաղաքական գործիչների կարծիքներ, սա է ամենավտանգավորը»,- ասաց Է. Շարմազանովը։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video) Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է Նիկոլն ասում է՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալում»․ սա ձեզ չի հուզո՞ւմ (video) Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video) Ամո՛թ ձեզ, Նիկոլին եք դուք ծառայում․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքը՝ ԵՄ դեսպանության դիմաց (video) «Չեմ իջնի ձեր մակարդակին». «Մի վիրավորեք, հունից դուրս չեմ գա». վեճ Մանուկյանի եւ Վարդապետյանի միջեւ (video) #ՈՒՂԻՂ․ «Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ բացահայտեց իր ռամիկ ծագումնաբանությունը»․ Արմինե Ադիբեկյան (video) Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am