«Նիկոլ ջան, ցավդ տանեմ, քեզ մի խնդրանք…» Վյաչեսլավ Հարությունով (video)

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վյաչեսլավ Հարությունովը, որը «ԲՀԿ» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի կալանավորան գործով համարվում է տուժող, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ իրեն ոչ ոք ծեծի չի ենթարկել: «Ես այդպես էլ չհասկացա՝ինչպես դարձա տուժող: Հայտարարեցին, որ ինձ ծեծել են: Բայց ես հո հավի ճուտ չեմ, որ ինձ ծեծեին»,-ասաց Հարությունովը և խնդրանքով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մանրամասները՝ տեսանյութում: