ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Այս մասին «Ազատությանը»տեղեկացրել է գործարանի տնօրեն Ծերուն Վիրաբյանը: Նրա խոսքով, ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից: Տնօրենը նաև փոխանցել է, որ տեղյակ չէ, թե այս պահին որտեղ է Հովիկ Աբրահամյանը: