Պավել Մանուկյանը կմնա կալանավորված
ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին Պավել Մանուկյանի պաշտպանի՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, որը դատարանը մերժեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հայտնեց. «Դատարանը որոշեց ամբաստանյալ Պավել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոխելու վերաբերյալ պաշտպան Ազատ Շահբազյանի միջնորդությունը մերժել»: