Սարհատ Պետրոսյանը կնշանակվի

Սարհատ Պետրոսյանին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- նշված է նախագծում: Հիշեցնենք՝ այս պաշտոնում նա փոխարինում է Մարտին Սարգսյանին: