Այո´, իմ հետ զենք եմ տարել ՊՊԾ գունդ. Պավլիկ Մանուկյանը շարունակում է բացահայտումներ անել

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարեց, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ: Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ ՊՊԾ գունդ մտնելիս իր մոտ զենք է եղել, որով 1993 թվականին սպանել է թուրքի. «Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա: Պավլիկ Մանուկյանը չհիշեց, սակայն, թե խմբից էլ ում մոտ է զենք եղել: