Հայտնաբերվել է Լոռու մարզում կորած համարվող քաղաքացու դին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել: Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 05:30-ին, շարունակվելու են որոնողափրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին: ԱԻՆ-ի կայքից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: