Բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննությունը դեռ ընթանում է, սակայն նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն մեզ, արդյունքների մասին տեղեկացված չենք: Այսօր եմ տեսակցել պարոն Գրիգորյանին, շատ վատ էր առողջական վիճակը, օր օրի ավելի վատանում է: Քանի որ նա ժամանակին քիմիան չի ստացել եւ շաքարը բարձրանում է, հիվանդությունները զարգանում են: Այսօր կոնկրետ նոր խնդիրներ ուներ, եւ կրկին բժշկի ենք դիմել, որ այցելի: Սակայն կալանավայրի պայմաններում այդ ամենը կազմակերպելը մի փոքր բարդ է եւ արդյունավետ չի, միեւնույն է, հիվանդությունները զարգանում են, եւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի: Ամեն ինչ անում ենք, որ գոնե հետաձգենք այդ պահը»,- ասաց պաշտպանը: Արսեն Մկրտչյանը հավելեց, որ իրենց առաջնահերթ խնդիրն այս պահին Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելն է, ինչից հետո կանցնեն ակտիվ պաշտպանական գործողությունների: «Մեզ այժմ պետք է, որ մարդը ողջ լինի, ես չեմ ասում առողջ, քանի որ առողջ այլեւս չի լինի: Դրանից հետո միայն կանցնենք ակտիվ պաշտպանական գործողությունների»,- ասաց նա: Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն մինչեւ հիմա այն վարույթ չի ընդունվել: Իրենք նաեւ մի շարք միջնորդություններ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Պաշտպանի խոսքով՝ նախաքննությունը շարունակվում է, քննչական գործողություններ են իրականացվում Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ, նա գործով ցուցմունք է տվել:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
2020-ին վարչապետ հանդիսացող սուտասանը առաջարկում էր դեսպան լինել, Արցախը հանձնողի հետ գործ չունեմ. Ջուլֆալակյան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ վարչության ընտրություններում կեղծիքնե՞ր են հայտնաբերվել․ ArmLur.am Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա․․․․ ՀԷՑ-ում ՔՊ-ական կառավարիչ նշանակելու 2-րդ ամիսն է, վարչապետը ՀԷՑ-ի խնդիր է նշում սանհանգույցի հարցը Մանրամասներ՝ Լենինգրադյան փողոցի կրակոցից․ հայտնաբերվել են մեծ քանակի կրակված պարկուճներ Թող Աստված զորացնի և պահպանի մեր երեխաներին և իրենց ընտանիքներին․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընթացիկ ընտրության արդյունքներով ամենքշատ ձայներ հավաքած 20 կուսակցականների ցանկը Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս. Արամ Առաջին Վաշինգտոնում ավելի քան 10 տարի անց կրկին բարձրացվել է Սիրիայի դրոշը Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով. Տիգրան Աբրահամյան Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան Եվրոպական մի քանի օդանավակայան ենթարկվել է կիբերհարձակման Թրամփի վարչակազմը նոր սահմանափակումներ է մտցրել Հարվարդի համալսարանի նկատմամբ Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատի գործարաններից մեկի տարածքում աշխատակիցներն ընկել են 6 մետր բարձրությունից Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման մասին ՆԱՏՕ-ն հայտարարել է իր արևելյան թևի անդամ երկրների օդային հսկողության ուժեղացման մասին ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենայի ոչնչացման մասին Երկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը «Քաղաքը կոլապսի ենթարկած իշխանությունների կենցաղային գաղափարները իրականության հետ որևէ աղերս չունեն». Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am