Դեդ Հասանի «օրենքով գող» սանիկը դարձել է Շաքրո Մոլոդոյի պարտապանը

«Օրենքով գող Սուրեն Տավադովը` Սուրիկ Անդիջանսկին, դարձել է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Շաքրո Մոլոդոյի պարտապանը:Երբ գործարարը ծանոթացավ Շաքրոյի հետ, երկար տարիներ Սուրիկին տված գումարների պատճառով, Սուրիկը դարձավ Շաքրոյի պարտապանը: Այսպիսով Շաքրոն ավտոմատ կերպով իրավիճակն իր օգտին շրջեց»,-գրում է Primecrime-ը: Շաքրո Մոլոդոյի կալանքի և հետագա բանտային պատժից հետո, Սուրիկ Անդիջանսկին չհասցրեց լուծել նրա հետ տարաձայնությունները: Այժմ Անդիջանսկին կամ պետք է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդի հետ իր հարաբերությունները գողական համայնքի դատարան հասցնի կամ ազդեցիկ անձանց աջակցությունը գտնի: