Հոգեբուժարանում հիվանդը ինքնավնասում է կատարել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ավան հոգեկան առողջության կենտրոնում» նախօրեին հիվանդներից մեկն ինքնավնասում է կատարել՝ ցանկանալով կյանքին վերջ դնել: 58-ամյա տղամարդը, ով հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, ինքնավնասում է կատարել՝ դանակով վնասելով աջ և ձախ նախաբազուկները: Արարքը կատարելու պահին տղամարդը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: