33-ամյա կինը, սոցիալական խնդիրներից հոգնած, թույն է խմել

Էջմիածնում 33-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ կինը «Բ-58» տեսակի թունաքիմիկատ է խմել՝ սոցիալական և ֆինանսական խնդիրներից դրդված ցանկանալով ինքնասպան լինել: Երիտասարդ կնոջը տեղափոխել են հիվանդանոց՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: