Հայաստանի ԱԺ պատգամավորների միջնորդությունը մերժվել է. Քոչարյանը կմնա կալանավորված

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ կալանքից ազատելու մասին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը», - ասաց Արևիկ Խաչատրյանը: