Ուկրաինայում քլոր տեղափոխող բեռնատարը շրջվել է. առաջացել է թունավոր ամպ/տեսանյութ/

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում շրջվել է բեռնատարն ու վնասվել է քլոր տեղափոխող ցիստեռնի հերմետիկությունը:
Ցիստեռնում եղել է 8 տոննա քլոր: Մասնագետները ջրային վարագույր են ստեղծել գոլորշուց առաջացած ամպերի նստեցման համար: Տուժածների մասին տվյալներ չկան, մոտակա բնակավայրը գտնվում է 3 կմ հեռավորության վրա:
|