Արցախի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի համար

Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառած կալանավորումը փոխելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- գրել է Ղավալյանը: Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 անդամից։ Խնդրագրի տակ ստորագրել են 15 հոգի․ Ղուլյան Աշոտ - ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան - «Հայրենիք» Հյուսնունց Ռուդիկ - «Հայրենիք» Դադայան Ռամելա - «Հայրենիք» Մխիթարյան Արզիկ - «Հայրենիք» Ուլուբաբյան Վարդգես - «Հայրենիք» Բաղրյան Վարդգես - «Ժողովրդավարություն» Գրիգորյան Արամ – «Հայրենիք» Ղահրամանյան Ռոբերտ - «Հայրենիք» Կասպարյան Գրիգորի - «Հայրենիք» Օհանյան Արմեն - «Հայրենիք» Գալստյան Ժաննա - «Ժողովրդավարություն» Մելքումյան Դավիթ - «Ժողովրդավարություն» Բարսեղյան Լյուդմիլա - «Ժողովրդավարություն» Օհանջանյան Արարատ - «Հայրենիք» Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար. իրանագետ Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում 47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները Սպանություն է տեղի ունեցել Երևանում Բաքուն կանգնել է իր ժողովրդի մոտ սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև․ Զաքարյան Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am