«Հո, հավի ճուտ չե՞նք, որ մեզ ծեծեն». Վյաչեսլավ Հարությունով

«Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ոտքս սայթաքել է, ես ընկել եմ:Հիվանդանոցում առավոտյան արթնանում եմ, կնոջս են թողնում մոտս, նա հարցնում է՝ ինչ է պատահել, ինչ միջադեպ է եղել Գագիկ Ծառուկյանի կամ Էդուարդ Բաբայանի հետ։ Ես ասել եմ, որ նման բան չկա, որ լրագրողներին այդ մասին տեղեկացնի, նաև գնա Գագիկ Ծառուկյանի մոտ»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Վյաչեսլավ Հարությունովը՝ անդրադառնալով Էդուարդ Բաբայանի  ձերբակալության գործին: Լրագրողները խնդրեցին մանրամասնել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Վյաչեսլավ Հարությունովը պատմեց. «Երբ Գագիկ Ծառուկյանը նախարարին ասաց, որ զբաղվեմ Նիկոլի հարցերով, համարներով փոխանակվեցինք, որ զանգեմ, գնամ նախարարի մոտ, ես անցա ներս, սպասում էի Ծառուկյանին, մի քիչ սպասեցի՝ մոտ 20 րոպե, մի քիչ ջղայնացած էի, ձեռքս էլ ջուր էր, գետնին խփեցի, թե էսքան սպասել կլինի՞ ու խփածս ջրի վրա ոտքս սոթ տվեց: Էդոն մոտեցավ, ասաց՝ ի՞նչ է եղել, ասացի, ոչինչ, գնում եմ հիվանդանոց:Դրանից հետո, արդեն, Ոստիկանությունն ինձ մոտ չեմ էլ հիշում՝ երբ է եկել, նայեցին, ասացին, թե թոքս է ծակվել, օդ է հավաքվել, որ կարդայիք, թե իմ հետ ինչ է կատարվել, ես հիմա վաղուց պետք է մահացած լինեի»: Իսկ հարցին՝ Ոստիկանության տարածած տեսանյութում ցուցմունք տվող անձն ի՞նքն էր, նա այսպես պատասխանեց. «Ես դա չեմ հիշում, հետո, որ տենց ասում են, ես խավար հիշում եմ, որ մի տղա էր եկել, ինձ հարցեր էր տալիս, ես էլ ինչ-որ պատասխաններ էի տալիս։ Բայց եթե դուք ուշադիր լինեք, կտեսնեք՝ ես ինչ եմ խոսում, լրագրողն ինչ է ասում։ Լրագրողի ասածները մի վերագրեք ինձ»։ Վյաչեսլավ Հարությունովը հայտնեց, որ իր ու Գագիկ Ծառուկյանենց մեջ եղբայրական կապեր կան ու հավելեց. «Ես այն մարդը չեմ, որ ինձ ծեծեն, առավոտյան ժամը 08.00-ին իմ կնոջն ուղարկեմ ինձ ծեծողի մոտ: Ես տենց էլ չհասկացա, թե ո՞նց դարձա տուժող, պարոն Ծառուկյանին կամ Էդիկին էլ ո՞նց  սարքեցին մեղադրյալ: Այն տղան ի՞նչ մեղք ունի, որ այսօր գնացել, անկապ տեղը նստել է իր ընտանիքից, երեխաներից զրկված: Մի բան էլ նենց է, որ ինձ ծեծել է: Հո հավի ճուտ չե՞նք՝ մեզ բռնեն ծեծեն: Ո՞նց եք պատկերացնում պարոն Ծառուկյանի ախրանան իր կողքը, էլ բանուգործ չունի, ի՞նքը պիտի գա ինձ վրա ձեռք բարձրացնի: Աբդսուրդային է»: Ոչ Էդոն, ոչ Գագոն ֆիզիկապես այնտեղ չեն եղել: Այնուհետև պատմեց, թե ՀՔԾ-ում հեռացրել են իր փաստաբանին ու փորձել իրենց կաշառել, բայց չի ստացվել, հետո փորձել են շանտաժ անել ,պատմեց նա: Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահագն Հակոբյանն էլ ասաց, որ տեսանյութի նկարահանման ժամանակ Վյաչեսլավ Հարությունովը եղել է հոգեմետ նյութերի ազդեցության տակ։ «Ես չգիտեմ՝ ինչ կա գործի նյութերում, քանի որ դրանց ծանոթ չեմ, բայց իմ վստահորդին որոշակի տեսագրություններ են ցուցադրվել, հարցաքննության ընթացքում այն հարցերը, որ տվել են իմ վստահորդին, ինձ հիմք են տալիս ենթադրել, որ սույն քրեական գործով իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Մասնավորապես, իրականացվել են ներքին դիտում և հեռախոսային խոսակցությունների վերահսկում՝ գաղտնալսում»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am