ՔՊ–ն «պինդ» որեւէ բան չի որոշել. Ավինյանը՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որեւէ անգամ չի քննարկվել Հրազդանի քաղաքապետի թեկնածության եւ հատկապես այդ պաշտոնում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդուն առաջադրելու հարցը,«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՔՊ–ն «պինդ» որոշե՞լ է, որ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին պետք է լինի Հրազդանի քաղաքապետ։ «Ոչ, ՔՊ–ն «պինդ» որեւէ բան չի որոշել»,– նշեց Ավինյանը։