Ինչով է պայմանավորված մսի եւ մսամթերքի գների աճը

Հայաստանում մսի եւ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված է անցյալ տարի սննդամթերքի մատակարարման չլուծված խնդրի հետեւանքով անասունների գլխաքանակի կրճատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ագրարային- գյուղացիական միություն» ՀԿ-ի նախագահ Հրաչյա Բերբերյանը՝ տեղի ունեցողի համար մեղադրելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Արդյունքում, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, ըստ պաշտոնական թվերի, նվազել է 70 հազարով, իսկ ըստ «Ագրարային- գյուղացիական միություն» ՀԿ-ի տվյալներով՝ 90 հազարով, որի ուղիղ կեսը կթան կովերն են, ինչն իր հերթին հանգեցրել է կաթի եւ կաթնամթերքի արտադրության կրճատմանը: «Մսի եւ մսամթերքի գների բարձրացումը նաեւ սպանդանոցների գործունեության հետեւանքն է. դրանց քանակը բավարար չէ սպանդի պատշաճ կազմակերպման համար: Օրինակ, Գեղարքունիքի մարզում մոտ 85 հազար անասուն կա, սակայն այնտեղ գործում է միայն 2 սպանդանոց», - ասաց Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքով՝ նախքան սպանդանոցներում պարտադիր սպանդի պայմանը նախատեսող օրենք ընդունելը, իշխանությունները պետք է ապահովեին սպանդանոցների անհրաժեշտ քանակությունը: «Այժմ սպանդանոցները զբաղվում են փաստաթղթերի վաճառքով, որոնք վկայում են այն մասին, որ կենդանին անցել է իրենց կետով, քանի որ չեն հասցնում սպասարկել այս ծառայության համար պահանջարկի ողջ ծավալը: Բացի այդ, այս ծառայությունների արժեքը բարձրացել է միջինում 10 հազար դրամով»,- նշեց ՀԿ-ի ղեկավարը: Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի խորհրդարանն օրինագիծ էր ընդունել «Սննդամթերքների անվտանգության մասին» եւ «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որի համաձայն վաճառքի կարելի է հանել բացառապես սպանդանոցներում մորթված կենդանիների միսը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հունիսի ընթացքում Հայաստանի սպառողական շուկայում մսի արժողությունն ավելացել է 11.8 տոկոսով:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am