Վաշինգտոնը շարունակում է մնալ Թուրքիայի հուսալի գործընկերն ու դաշնակիցը. ԱՄՆ դեսպանատուն

Չնայած հարաբերություններում առկա լարվածությանը՝ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Թուրքիայի հուսալի գործընկերն ու դաշնակիցը: Այս մասին ասվում է երեքշաբթի Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ: «Չնայած առկա խնդիրներին՝ ԱՄՆ-ն շարունակում է հուսալի գործընկեր ու դաշնակից մնալ Թուրքիայի համար: Մեր երկրները ակտիվորեն զարգացնում են տնտեսական հարաբերությունները»,- նշվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: