Նիկոլ Փաշինյանն ընդդիմական այլախոսներին պատանդի կարգավիճակով է պահում. Գագիկ Սարուխանյան (video)

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ամփոփելու է կառավարության աշխատանքի 100 օրը: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հիշում է, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն իր ԻՄ Քայլը արշավը սկսելիս կոչ անում բոլոր ուժերին միանալ իրեն ու իրականացնել հեղափոխությունը. «Նիկոլ Փաշինյանի կոչին միացավ ԱԻՄ-ը, ես ևս իմ քայլն արեցի: Զարուհի Փաստանջյանն էլ այդ օրերին հանրապետության տարբեր քաղաքներով էր շրջում: Բայց գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը մոռացավ միասնականության մասին: Այսօր սպանվում է ընդդիմությունը, առաջ են գալիս միայն Քաղաքացիական պայմանագրի որոշումները»: Ըստ Սարուխանյանի՝ Նիկոլ Փաշինայնն անտեսում է բոլոր ընդդիմադիր ուժերին: Մանրամասները՝ տեսանյութում.