Գողության փորձ՝ հագուստի խանութից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Հանրապետության փողոցում գործող հագուստի խանութից գողության փորձ կատարած անձանց ինքնությունը: 2018թ. հունիսի 21-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նախորդ օրը՝ հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի Հանրապետության փողոցում գործող հագուստի խանութից երկու անձ փորձել են հագուստներ գողանալ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել են փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դուբայ-Երևան թռիչքն արդեն 2 անգամ հետաձգվել է ԱԹՍ-ի պայթյունի պատճառով Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. Hetq.am Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ․ Հայր Ասողիկ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո» «Տո Փաշինյանի․․․ աղջիկ չլինեիր՝ կասեի»․ քաղաքացիները հազիվ են իրենց զսպում Փաշինյանի մասին հարցից (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը խաբելու պրոբլեմ չունի, բայց ես մի բանից եմ շոկի ենթարկվել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանում արդեն զnհվել է 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ. կան հազարավոր վիրավnրներ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր «Փաշինյանի դեմքը տեսնել չեմ ուզում». հարցում Գորիսում (video) Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել (video) Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ» Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ» Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար. իրանագետ Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում 47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները Սպանություն է տեղի ունեցել Երևանում Բաքուն կանգնել է իր ժողովրդի մոտ սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև․ Զաքարյան Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am