Ես ինքս զարմացած եմ եղել Հայկ Մարության դերասանից՝ տեսնել Հայկ Մարության քաղաքական գործչին․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին ես անձամբ քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Անձամբ ես առաջարկել են նաև Արայիկ Հարությունյանին՝ որպես թեկնածու: Իսկ Հայկ Մարությանը՝ նոր կերպարով, հայտնություն է լինելու հայ հասարակության համար: Որովհետև ես ինքս անձամբ զարմացած եմ եղել Հայկ Մարության դերասանից տեսնել Հայկ Մարության քաղաքական գործչին՝ կազմակերպչական ունակություններով մարդուն, որը կարող է դրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին»,- ասաց նա: