Եթե տնտեսությունում դրական միտումը շարունակվի, կարող ենք խոսել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին. Փոխվարչապետ

Հայսատանում թոշակների, աշխատավարձերի ու նպաստների բարձրացումը կախված է լինելու երկրի տնտեսական ցուցանիշներից, այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պատկերը դրական է և, եթե տենդենցը նման կերպով շարունակվի, մենք կարող ենք քննարկել նաև այդ հարցը», - ասաց Տիգրան Ավինյաննը` նշելով, որ բյուջետային քննարկումներն ընթանում են: