Ինչու Անդրանիկն ապտակեց Շիրվանզադեին

«Կյանքի բովից» հուշերի գրքում Ալեքսանդր Շիրվանզադեն իր և Զորավար Անդրանիկի հանդիպման մասին այսպիսի տողեր է գրում. «Ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա»: (Շիրվանզադե, Երկեր ժողովածու, հատոր 8, էջ 423): Գրողն այդ մասին այլևս չխոսեց: Ի՞նչ տհաճ միջադեպի մասին էր գրում նա, որն այդպես էլ հետագայում չունեցավ ոչ արձանագրում, ոչ մեկնաբանություն: Այս գաղտնիքը բացահայտում է մեկ այլ հեղինակ՝ Ավետիս Թերզիբաշյանը 1937 թվականին Փարիզում լույս տեսած «Անդրանիկ» գրքում: Վերջինս գրում է. «... Տարբեր հոսանքի ռուսահայ հայտնի մտավորականներ թշնամական վերաբերմունք ցույց կուտային դեպի այլ տարրը, որ հայ ազատագրության գլխավոր խնդրո առարկա էր և անոր կորիզը կկազմեր: Այդ տարբեր հոսանքներեն հայտնի թատերագիր Շիրվանզադե թույլատրած էր ինքնիրեն ընդվզեցուցիչ կերպով արտահայտվելու՝ ըսելով. «Թուրքերը ինչու՞ չսպանեցին բոլոր թրքահայերը, որպեսզի մի անգամ ընդմիշտ այդ աղտոտութենեն ազատվեինք»: Այս բոլորովին հակամարդկային և նողկանքի արժանի ձաբռտուքին առաջ, ըսված Շիրվանզադեի կողմե, ընդվզում առաջ կբերե Անդրանիկի և ուրիշ ներկա հայերուն մեջ, և Անդրանիկ տեղն ցատկելով կու տա երկու փառավոր ապտակ Շիրվանզադեին...»: (Ա. Թերզիբաշյան, «Անդրանիկ», էջ 324): Որ նման տխուր միջադեպ եղել է, հաստատում են նաև այլ աղբյուրներ: Հայտնի է նաև, որ անախորժությունը հարթելու համար Շիրվանզադեն դիմել է Հովհաննես Թումանյանի օգնությանը: Իր նամակներից մեկում նա ցավով գրել է. «Հովհաննես, այս տխուր պատմության մեջ ինձ համար ամենացավալին կլինի այն, եթե ինձ ճանաչող մարդիկ գեթ մի վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ թուրքահայ եղբայրներին վիրավորելու... Որ ես իբրև թե կամեցել եմ վիրավորել մի թշվառ ժողովուրդ, որի վշտերովն եմ ապրել 40 տարի և որի համար բանտ եմ նստել, աքսորվել ու անվերջ հալածվել...»: Արդյո՞ք կատարվածի համար անկեղծորեն զղջացող Շիրվանզադեն արժանացավ զորավարի ներմանը և ի վերջո հաշտվեցի՞ն երկու հայ մեծերը: Ցավոք, այս մասին հիշատակումներ չկան: Հովիկ Չարխչյան. ֆեյսբուք: 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am