Պատգամավորին կարող են պատասխանատվության ենթարկել համասեռամոլության դեմ արտահայտած կարծիքի համար

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկացա, որ ինչ-որ անհայտ ծագմամբ «Փինք Արմենիա» անվանումով հասարակական կազմակերպություն դիմել է ՀՀ ոստիկանություն համասեռամոլության դեմ արտահայտածս կարծիքի համար ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով… Նախ, գնահատական կարող է տալ դատարանը, հետո պետք է կարդալ նաև Սահմանադրությսն 96-րդ հոդվածը… Բայց դա մի կողմ… Ժողովուրդ, Հայրենիք ենք կորցնում… Ուրիշ ոչինչ չունեմ ասելու»