«Ինքս քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանին ավելի շատ օգուտ կբերեմ, քան մեկ այլ անձ». Արարատ Զուրաբյան. «Ա1+»

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը միանգամից է կայացրել: Նրան քաջալերել են նաեւ իր քաղաքական թիմի անդամները: «Երբ տեսա թեկնածուներին, տեսա՝ ովքեր կարող են առաջադրվել, կարծում եմ, դա ինքնին բերեց եզրահանգման, որ պետք է առաջադրվել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշել է Արարատ Զուրաբյանը: Երեւանի կառավարմամբ պետք է զբաղվեն քաղաքից քաջատեղյակ մարդիկ: Արարատ Զուրաբյանն իրեն քաջատեղյակ համարում է. «Դա շատ բարդ մեխանիզմ է, կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես այդ օրգանիզմում շատ երկար ժամանակ եղել եմ՝ 6 տարի Կենտրոն համայնքի ղեկավար եմ եղել, եւ կարծում եմ, որ դա բավարար է սրա համար»: Թեկնածուն չի կիսում այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ավելի մեծ շանսեր ունի, քան մյուսները: «Ես կարծում եմ, որ ինքս քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանին ավելի շատ օգուտ կբերեմ, քան մեկ այլ անձ: Քանի որ, եթե մարդը իր պրոֆեսիոնալ պարտականությունները չիրականացնի այդ ոլորտում, դա առաջացնելու է հասարակական դժգոհություն, որը տարածվելու է նույն Նիկոլ Փաշինյանի վրա»,-ասաց Զուրաբյանը: Արարատ Զուրաբյանն արդեն հանդիպումներ ունենում է քաղաքացիների հետ եւ համոզվել է, որ Երեւանի հաջորդ քաղաքապետն ինքն է լինելու. «Ես, ճիշտն ասած, երբ մտել եմ այս պրոցեսի մեջ, մի բան եմ գիտակցել, որ ես չեմ մտել մասնակցելու համար, ես մտել եմ կոնկրետ Երեւանի քաղաքապետ դառնալու համար եւ ես չեմ էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. Hetq.am Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ․ Հայր Ասողիկ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո» «Տո Փաշինյանի․․․ աղջիկ չլինեիր՝ կասեի»․ քաղաքացիները հազիվ են իրենց զսպում Փաշինյանի մասին հարցից (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը խաբելու պրոբլեմ չունի, բայց ես մի բանից եմ շոկի ենթարկվել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանում արդեն զnհվել է 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ. կան հազարավոր վիրավnրներ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր «Փաշինյանի դեմքը տեսնել չեմ ուզում». հարցում Գորիսում (video) Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել (video) Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ» Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ» Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար. իրանագետ Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում 47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները Սպանություն է տեղի ունեցել Երևանում Բաքուն կանգնել է իր ժողովրդի մոտ սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև․ Զաքարյան Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am