Նիկոլ Փաշինյանը նախագահի իր թեկնածուն ունի

Մեր ունեցած տեղեկություններով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի Արմեն Սարգսյանի փոխարեն այդ պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հիշեցնենք,որ հուլիսի կեսերին Կառավարական առանձնատանը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Ըստ կառավարության ֆեյսբուքյան էջի, առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Ժամանակին համախոհներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում խնդիրներ առաջացան 2013-ից հետո: 2008-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի մերձավոր դաշնակից և նրա առաջնորդած հանրահավաքների հիմնական բանախոս, իսկ 2012-ին Հայ ազգային կոնգրեսի ցուցակով պատգմավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը հեռացավ առաջին նախագահի թիմից այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ին սկսեց համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ փորձելով Հայաստանում «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել։