«Ինչն է խանգարում, որ ԼԳԲՏ համայնքն ու ավանդական համայնքն իրար հետ համերաշխ ապրեն»

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Հասարակությունը շաաատ, շատ տարբեր մարդկանց միություն է, որոնք կարող են և պարտավոր են ապրել փոխադարձ հարգանքի պայմաններում: Ինչն ա խանգարում, որ ԼԳԲՏ համայնքն ու ավանդական համայնքն իրար հետ համերաշխ ապրեն: Երկու կողմերի գաղափարախոսության միակողմանիությունը: Ինչ ա պետք անել. Ա. ավանդապաշտ համայնքը պիտի դուրս գա այլանդակ բառապաշարի և բռնության քարոզի տիրույթից,մտնի դասական, ողջ աշխարհում ընդունված կոնսերվատիվ պրոպագանդայի տիրույթ, որտեղ ի դեպ բացառված ա թե՛ բռնությունը, թե՛ վիրավորանքը:
Բ. ԼԳԲՏ համայնքը պիտի անխոնջ պաշտպանի իր հավասար ու տարբեր լինելու իրավունքը, դուրս գալով իր կողմից այդքան սիրած դեմոնստրատիվ, էպատաժային եզրույթից և դրանից բխող զոհի կարգավիճակից: Կարճ ասած ՝ երկու կողմերին էլ պետք ա հավասարապես դաստիարակության և կրթվածության, արգումենտների և հակաարգումենտների բալանս մշակել Ոչ մի կողմից նման ցանկություն առայժմ չեմ տեսնում…»: