ՀԿ-ն բազմաբնակարան շենքում ծավալել է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության գրասենյակ՝ խանգարելով շենքի բնակիչների անդորրը

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզաբանում. ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «իրավունքի կողմ» ՀԿ -ն դեռևս 2017 թվականից խախտելով բնակարանի գործառնական նշանակությունը փոխելու կարգը, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (հոդվածում այսուհետ` շենքեր և շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշումը , բազմաբնակարան շենքում ծավալել է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության գրասենյակ, խանգարելով շենքի (նաև անչափահաս) բնակիչների, անդորրը։
Բնակվում եմ այդ շենքում և բնականաբար նրանց չէի կարող չհորդորել պահպանել կարգ ու կանոն, ինչը իրենց կողմից որակվեց որպես ոտնձգություն և սպառնալիք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ … Նրանց կողմից ներկայացված դիմումները երկու անգամ դատարանը վարույթ չի ընդունել փաստերի անբավարարության պատճառով: Հետևությունները թողնում եմ ձեզ»։