Լարսի իրադրությունն ունի՞ քաղաքական ենթատեքստ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացնում է իրավիճակը Լարսի սահմանային անցակետում: Նա վստահեցնում է, որ թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի դեպքում չկա որևէ խնդիր: Վերին Լարսում մեքենաների կուտակումները պայմանավորված են տուրիստական սեզոնի հետ. հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում է Բաթում հանգստանալու: