Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կաշառքի վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավճիռը, որի համաձայն, Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: