Կանադական պատժամիջոցներին հակամիջոցներ կհետեւեն. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ում «հիասթափությամբ» են ընկալել Կանադայի կողմից ռուսաստանյան մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Այս մասին հայտնում է նախարարության կայքը: «Հակառակ Ջ.Տրյուդոյի նոր կառավարության` միջազգային ասպարեզում համագործակցության ոգով գործելու ձգտման վերաբերյալ հայտարարություններին, Օտտավան շարունակել է բացասական տրամադրությունների բորբոքումը», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն: ԱԳՆ-ում նոր պատժամիջոցների ներմուծումը բացատրել են «հայացքը Վաշինգթոնին ուղղելու սովորությամբ» եւ «սեփական հակառուսաստանյան լոբբիի պահանջները բավարարելու ցանկությամբ»: Նախարարությունից նաեւ հավելել են, որ այդ «ոչ բարեկամական քայլին» հակամիջոցներ կհետեւեն:
