Որն է Ադրբեջանի նպատակը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ի հետ զրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը: «Բրյուսելյան հանդիպումն առաջին բովանդակալից շփումն էր իմ հայ նոր գործընկերոջ հետ: Մենք նպատակադրված ենք արդյունքների վրա ու պատրաստ ենք շարունակել ինտենսիվ, հիմնավոր երկխոսությունն այդ ուղղությամբ: Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության հարցում, որի շրջանակներում պետք է անցկացվեն «պատասխանատու և բովանդակային» բանակցություններ»,- ասել է նա: