Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ ոռոգման խնդիրների լուծման ուղղությամբ: Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին: Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան  առաջարկություններ: «Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել (video) Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ» Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ» Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար. իրանագետ Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում 47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները Սպանություն է տեղի ունեցել Երևանում Բաքուն կանգնել է իր ժողովրդի մոտ սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև․ Զաքարյան Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am