Սևանում վերսկսվել են ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները

Փրկարարներն օգոստոսի 6-ին ժամը 08:33-ին վերսկսել են նավակով ափց հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: