«Աշխարհը միշտ էլ ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը միշտ քրդերին օգտագործել է ի շահ իրեն: Եթե թերթենք պատմության էջերը, ապա շատ հետաքրքիր դեպքերի կհանդիպենք: Չցանկանալով գրառումս ծանրաբեռնել բերեմ մի քանի փաստեր, որով աշխարհը ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով: Այսպիսով, թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, թուրքերը՝ ցանկանալով հայերից ապահովարգրվել, փորձում են պատնեշ ստեղծել՝ քրդերին նվիրաբերելով Հայաստանի հողերը: Բիթլիսցի քուրդ մոլլա Իդրիսին թուրքերը նվիրում են Մծբինից մինչև Դերսիմ ընկած տարածքը (Դիարբեքիր): Թուրքերը անհատույց սեփականության իրավունքով քրդերին են վիրում հայապատկան տարածքներ Տիգրիսի ակունքների մոտ, ինչպես նաև քրդկան ցեղեր են տեղափոխվում Էրզրում և Հայաստանի այլ բնակավայրեր: Թուրքերից հետ չի մնում Անգլիան: Պատահական չէր, որ 19-րդ դարում Անգլիան Էրզրումում իր հյուպատոսին շատ ժամանակ համարում էր Քրդստանի հյուպատոս: Ռուսաստանը նույնպես հետ չէր մնում, և քաղաքական գործիչները, մտավորականները, ռազմական գործիչները Էրզրումի շրջանը անվանում էին Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի (Վանի) շրջանը` Հարավային Քրդստան: Ընդհանուր առմամբ սրան դեմ չէին թուրքերը, քանի որ վերջապես կարող էին ազատվել պատմական հիմքով Արմենիա անվանումից, իսկ Քրդստան շինծու, առանց պատմական հիմքերի տեղանունի ժխտումն արդեն հետագայում ավելի հեշտ է լինելու: Պետք է փաստեմ նաև, որ 1920թ-ին Հայաստանն ու Արցախը իրար կապող տարածքը բոլշևիկները, ներկայիս Քաշաթաղի շրջանը, բոլշևիկները անվանեցին կարմիր Քրդստան ու դա ձգվում էր մինչև հյուսիս՝ Քարվաճառ: Դրանով բոլշևիկները՝ խաբվելով թուրքերից, փորձում էին Արևմտյան Հայաստանում ստանալ քրդերի համակրանքը: Դե քանի որ այնտեղ այլևս հայեր չէին մնացել, ովքեր համարվում էին ռուսների դաշնակիցը, փորձում էին արդեն սիրաշահել քրդերին: Սակայն Թուքրիան կարծես թե իր հաշվարկներում սխալվեց իր լռությամբ տալով համաձայնություն Քրդստան տեղանվանը, քանի որ այսօր ունի թիվ մեկ վտանգն ի դեմս հենց Քրդստանի ու քրդական հարցի»:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am