Նոր տեղեկություններ՝ Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հայտնել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ. «Դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է բեռնատարների մասով կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»,- գրել է նա: