Գեղարդ տանող ճանապարհը փակ է

Օգոստոսի 5-ին ԱԻՆ աշխատակիցները վտանգավոր ժայռաբեկորների պայթեցման և մաքրման աշխատանքները շարունակել են Կոտայքի մարզի Գողթ-Գեղարդ մայրուղու 27-րդ կմ հատվածում (Գեղարդ-Վանական համալիր չհասած): «Նյուտեխշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներ, իսկ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից՝ ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ժամը 20:10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: