Քոչարյանի երաշխավորության համար ստորագրած պատգամավորների թվում «Ելքից» անդամներ կա՞ն

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով օգտատերերից մեկի գրառմանը, ըստ որի՝ «Քոչարյանի երաշխավորության համար ստորագրած պատգամավորների թվում նաև «Ելք»-ի անդամներ կան», գրել է. «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ «Ելք» դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց»: