Տրդատ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՊՆ. մանրամասներ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան՝ Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։ Փաստաբան Մարտիրոսյանը ներկայացրել է նամակը. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: ՀՀ Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ նախաքննության և դատական գործընթացը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գնահատակաները չպետք է լինեն միանշանակ և այնպիսի շեշտադրմամբ, որ Ս.Խաչատրյանի որդիները կատարել են տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է: Բացի այդ նրանց տեղեկատվությունում կան վիճելի ու սխալ փաստարկներ, օրինակ իրականում հիվանդ լինելու, կամ չլինելու մասին/ ինչ է իրենք բժիշկ-հոգեբույժ մասնագետներ են/: Կամ 18 տարեկան տղան ինչ փատաթղթեր կարող էր կեղծել. «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»: 2017թ.-ին օրենքով սահմանված կարգով, Տիգրան Խաչատրյանը ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ ուներ երկու երեխա՝ Սուրիկ Տիգրանի Խաչատրյան ՝ծնված 27.հոկտեմբերի.2016թ.-ին, և Կատրանիդե Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 06.դեկտեմբերի.2017թ.-ին: ՀՀ ոստիկանության նշված գնահատականները լսելի են նաև քննիչի, դատավորի և լայն հասարակայնության համար: Այդ տեղեկատվությունը հերթական փորձն է՝ Ս.Խաչատրյանի որդիների հանդեպ քաղաքական հետապնդումն արդարացնելու՝ սխալը ճշտի տեղ անցկացնելու համար: Չմոռանանք նաև վաղեմության մասին: ՀՀ ոստիկանությունը նախաքննություն իրականացնելու իրավունք չունի: Դրա համար կան քննչական մարմիններ, որոնք ՀՀ ոստիկանության համակարգից դուրս են: Ժամանակին ՀՀ օրենսդիր մարմինը, խուսափելով մեկ՝ «սուպեր» լիազորություններով մարմին ունենալու վտանգից, ոստիկանության համակարգից հանել է քննչական գլխավոր վարչությունը, որպեսզի միևնույն պետական մարմինը իրավունք չունենա և հանցագործին բռնելու, բացահայտելու, նյութեր հավաքելու և հետապնդում, նախաքննություն իրականացնելու լիազորությունները: Ձեռք բերված նյութերի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 18.07.2018թ.-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը: ՀՀ ոստիկանությունը ընդամենը նյութեր է հավաքել /և դեռ հայտնի չէ՝ որքան հիմնավոր և օրինական/ և ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և դրանով ավարտել է իր աշխատանքները: ՀՀ Ոստիկանությունը չգիտի և չի կարող իմանալ, թե քրեական գործ հարուցելուց հետո քննիչն ինչ քննչական գործողություններ է կատարում, ինչն է հիմնավոր ինչը ոչ, սակայն խախտելով գործող օրենքը և առաջ անցնելով նախաքննության մարմնից նշում է, որ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»: Եթե իրականում ամեն ինչ շատ պարզ լիներ, ապա նախաքննական մարմինը դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն չէր նշանակի: Սա ինչ աշխատանքի ձև է, դրանով ոստիկանությունն իր լիազորությունները սահմանազանցում է: Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն և ՀՀ քննչական կոմիտեն,Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, ՀՀ ոստիկանությունը, և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանը: Նախաքննության գաղտնիությունը,և անմեղության կանխավարկածը պետք է պահպանվի բոլորի կողմից: Մենք հասկանում ենք, որ շատ փաստեր, հանգամանքներ, կապված Ս.Խաչատրյանի հետ, օրենքով սահմանված կարգով պետք է ստուգվեն: Սակայն այդ ընտանիքի վրա «կրակե անձրև» է թափվում՝ Հանրապետությունում գործող համարյա բոլոր պատկան, իրավապահ մարմինները սկսած դատարանից,դատախազությունից, հարկային մարմիններից, ոստիկանությունից, հսկողություն իրականացնող մարմիններից մինչև Սյունիքի մարզպետարանը,մարզի քաղաքապետարանները նյութեր են հավաքում, բացատրություն և ցուցմունքներ վերցնում, տվյալներ պահանջում, հսկում, ստուգում, քննում, զննում,տեսագրում,ձայնագրում...: Հիշեցնենք,որ վերջին 10 տարիներին Սուրիկ Խաչատրյանը եղել է Հայաստանի ամենահայտնի, ամենաթափանցիկ պաշտոնատար անձը՝ նրա մասին մամուլում, համացանցում ամեն ինչ հայտնվել է, ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ քննարկվել: Տեղեկացնենք, որ Սուրիկ Խաչատրյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնից, ազատվել է դեռևս 2016թ.-ին, և առողջության վատթարացման պատճառով վիրահատություններ, բուժումներ և այլ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և արտերկրի տարբեր բժշկական կենտրոններում: Ով է խանգարում, որ մարզպետի պաշտոնից նրա ազատվելուց հետո, Սյունիքի մարզում, Գորիս քաղաքում վերափոխումներ կատարեն /եթե ցանկանում ու կարողանում են/, այլ ոչ թե շահարկեն նրա անունը: Տեսեք ինչ է կատարվում, ինչ խայտառակ, անառողջ,պայթունավտանգ վիճակ է Գորիսի պետական համալսարանում, որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սուրիկ Խաչատրյանը: Թող կարգավորեն՝ ով է խանգարում նրանց: Սակայն, համալսարանում նույնպես, անհարկի շահարկվում է նրա անունը: Շատ հեշտ ձև են գտել ՝ սեփական անկարողությունը, անհաջողությունը թաքցնելու նպատակով փորձում են մեղավորներ փնտրել այլ տեղ, իրենցից դուրս: Նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Այս քրեական գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով ՀՀ ոստիկանության և մի շարք պաշտոնատար և այլ անձանց, լրատվության միջոցներով, կամ այլ ձևով արտահայտված մեղադրանքները, և ընտրված միջոցները, թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա խիստ մտահոգիչ է։ Խնդիրը միայն Տրդատ Խաչատրյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։ Ի դեպ տեղեկացնեք նաեւ, որ ինչպես տեղեկացանք փաստաբանից, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմում-խնդրանքով դիմել է նաեւ անձամբ Տրդատ Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարին ուղղված նամակում Տ․ Խաչատրյանը գրում է․ Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի: 2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում: 2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը: Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել: 2017-2018թթ.-ին ես, իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական,առողջական,հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, և ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատա-հոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսվելու է իրականացվել 30.հուլիսի.2018թ.-ից: Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am