Արտակ Զեյնալյանի թեկնածությունը կառաջադրվի՞. ում են սպասում

«Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություները դեռ սպասում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձագանքին միասնական դաշինք ձեւավորելու հետ կապված: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը առանձին մասնակցի ավագանու ընտրություններին, մենք պատրաստ ենք առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»,-ասաց նա` նշելով, որ դեռ հայտնի չեն ցուցակի երկրորդ, երրորդ համարները, քանի որ հստակեցված չէ դաշինքով ընտրություններին գնալը: Դավիթ Խաժակյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն պատրաստվում է նախընտրական քարոզարշավին, այդ պատճառով կուսակցության գրասենյակներ է բացելու Երեւանում եւ մարզերում: