Խաչատրյան քույրերին պահում են մեկուսարանի տարբեր խցերում

Խաչատրյան քույրերին, որոնց կասկածում են Մոսկվայում իրենց հորը սպանելու մեջ, ժամանակվոր պահման քննչական մեկուսարանում իրարից բաժանել են՝ տարբեր խցեր տանելով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը: «Աղջիկները թիվ 6 մեկուսարանում են: Բերելուն պես նրանց տեղավորել են տարբեր խցերում, ներկա պահին կարանտինի փուլն են անցնում: Աղջիկներից ավագը և կրտսերը մենախցերում են, միջնեկը երկու խցակից ունի: Նրանց համար ապահովվել են ընդհանուր պայմաններ, սակայն մինչեւ հիմա անհրաժեշտ անձնական իրեր չունեն»,- ասել է իրավապաշտպանը: