Ահազանգ. Հայկական բեռնատարներն արգելափակված են Լարսի անցակետում

Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում. Բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը։
Նշվում է, որ բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գորրծարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններից՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկնապտկվում են: