ՀՔԾ պետի պատասխանը Քոչարյանի պաշտպաններին

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի, առկա տվյալներից ելնելով, գործում նոր անձանց ներգրավելու հարցում:  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՔԾ պետն ընդգծել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել է, որ լինելու է բաց դատավարություն: Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել: «Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ գործընթացներում»,-հավելել է Սասուն Խաչատրյանը: Սասուն Խաչատրյանը նշել է, որ սխալ է ասել, թե բանակն այդ ժամանակ չի խառնվել ներքաղաքական գործընթացներին: «Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել… Այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք՝ Մարտի 1-ը դրա վառ ապացույցն էր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին չներքաշվելու համար է եղել, Խաչատրյանն ընդգծել է, որ պաշտպանող կողմը կցանկանար, որ այդպես լիներ: Անդրադառնալով հայտարարություններին, թե Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում Հատուկ քննչական ծառայության պետը խախտել է անմեղության կանխավարկածը՝ Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Ծիծաղելի են հայտարարությունները, թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում: Ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում»: Սասուն Խաչատրյանը հիշեցրել է նաեւ, որ Հատուկ քննչական ծառայությունն ապաքաղաքական մարմին է:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կմնա տնային կալանքի տակ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի ԱՄՆ-ն իր երրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք «Ժողովուրդ». Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Դուբայ-Երևան թռիչքն արդեն 2 անգամ հետաձգվել է ԱԹՍ-ի պայթյունի պատճառով Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. Hetq.am Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ․ Հայր Ասողիկ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո» «Տո Փաշինյանի․․․ աղջիկ չլինեիր՝ կասեի»․ քաղաքացիները հազիվ են իրենց զսպում Փաշինյանի մասին հարցից (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը խաբելու պրոբլեմ չունի, բայց ես մի բանից եմ շոկի ենթարկվել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանում արդեն զnհվել է 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ. կան հազարավոր վիրավnրներ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր «Փաշինյանի դեմքը տեսնել չեմ ուզում». հարցում Գորիսում (video) Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել (video) Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ» Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ» Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am