Որոշ հանցագործությունների դեպքում արգելվում է կասկածյալին կամ մեղադրյալին օգտվել փաստաբանի ծառայություններից

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Հետևելով վերջին շրջանում հատկապես ֆեյսբուքյան պնդումներին, որ որևէ փաստաբան իրավունք չուներ ստանձնելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, քանի որ …. և այլն՝ մտածեցի, որ թերևս արժե որ հասարակությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ՀՀ Քր․ դատավարության օրենսգրքում և ՀՀ Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ որոշ հանցագործությունների դեպքում արգելվում է կասկածյալին կամ մեղադրյալին օգտվել փաստաբանի ծառայություններից։ Նախագիծը տեղադրվում է e-draft.am կայքում։ Եթե, այնուամենայնիվ, նախագիծը մերժվում է, ցուցակը ավելացվում է փաստաբանների էթիկայի նորմերում։ Որպես սկիզբ՝ ես առաջարկում եմ հետևյալ հանցագործությունների շարքը․ -Պետական դավաճանություն, -Սահմանադրական կարգի տապալում, -Ահաբեկչություն, -Մանկապղծություն, -Սպանություն, Խնդրեմ, շարունակեք: Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից