Սա Նիկոլ Փաշինյանի վենդետան է Լևոն Տեր-Պետրոսյանից հետո եկած բոլոր ուժերի նկատմամբ. Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ նախկին գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործով կալանավորումից, ասաց.«Նրանք, ովքեր միկրաֆոնը վերցրած մարդկանց տանում էին բախման, այսօր չեն հարցաքննվում: Գուցե, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր,որ արտակարգ դրություն է հայտարարել»: Դիտարկմանը, որ ՀՀ 2-րդ նախագահն այս գործընթացն իր նկատմամբ դիտարկել է որպես վենդետա. «Սա նոր իշխանությունների վենդետան է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, այլ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո եկած բոլոր ուժերի նկատմամբ»: Մանրամասները՝ տեսանյութում.
