ՌԴ-ից սպառնում են կասեցնել սպառազինության մատակարարումը, Փաշինյանին էլ մեղադրում են դավադրության մեջ

Ռուսաստանյան մամուլը մշտապես փայլել է հայ-ռուսական հարաբերություններում բարդ իրադրություններում իրավիճակն էլ ավելի խճճելու, բարդացնելու «արվեստով»: Պարզ էր, որ հայաստանյան վերջին իրադարձությունները՝ Քոչարյանի ու Խաչատուրովի կալանավորման որոշումները բացառություն չեն լինի, մանավանդ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարություններից հետո, երբ նա Հայաստանի իշխանությանը գրեթե մեղադրեց՝ չափն անցնելու մեջ: Ահա, ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում անդրադառնում է թեմային ու եզրակացնում՝ Մոսկվա-Երևան ռազմական համագործակցությունը ճեղքեր է տալիս: Հայաստանի ներկա իշխանությունների կողմից նախկին ղեկավարների հետապնդումները երկպառակություն են մտցրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում և կարող են կողմերին էլ ավելի գժտեցնել, ըստ aravot.am-ի՝ խմբագրականում գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտը»: Թերթի՝ պետական կառույցներում ունեցած աղբյուրների համաձայն՝ հատկապես վրդովմունքի տեղիք է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դատարան կանչելու հանգամանքը: Կրեմլում դա համարել են լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է գլխավորել այլ երկրի ներկայացուցիչ: Ավելին, հարցականի տակ է մնացել է ավելի վաղ համաձայնեցված 100 մլն դոլարի սպառազինության մատակարարումը: Թերթը շարունակում է, թե Մոսկվայի վրդովմունքն են առաջացրել Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած դատական հետապնդումները երկրի նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 2008թ. մարտին ընդդիմության ցույցը ուժով ցրելու գործի քննության շրջանակում, գրում է թերթը և հիշեցնում, որ 2010թ. անկարգությունների կազմակերպման մեղադրանքով բանտ է նստել ներկա վարչապետը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ Քոչարյանի հասցեին մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառ. «2008թ. մարտի 1-ի իրադարձությունները պետք է մանրամասն քննության ենթարկվեն, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ գիտի այն ամենը՝ ինչ այդ ժամանակ տեղի է ունեցել, և ինչու է զոհվել 10 մարդ, որից երկուսը ոստիկան, 8-ը՝ խաղաղ քաղաքացի: Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, ոչ մի ընդհանուր բան չունի այդ սպանությունների հանգամանքների քննության հետ», ասել է նա: Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ նախկին նախագահի հետապնդումը կապ ունի այն հանգամանքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանը «լավ հնարավորություններ ուներ մասնակցելու սպասվող ընտրական գործընթացներին»: «Նրա նախագահության ընթացքում տնտեսությունն աճել է, արտաքին պարտքը նվազել, ժողովուրդը դա հիշում է»,- վստահ է նա: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին հասցված հարվածին, ապա Ռուսաստանի պետական կառույցներում «Կոմերսանտի» զրուցակիցների խոսքով՝ Մոսկվային առանձնահատուկ նյարդայնացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ դատական հետապնդումը, ինչը հարվածի տակ է դնում Ռուսաստանի կողմից ղեկավարվող ռազմաքաղաքական այդ դաշինքի հեղինակությունը: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ են արձակել: Այնուամենայնիվ, թերթը հիշեցնում է, որ Երևանը չի զգուշացրել ՀԱՊԿ գործընկերներին, որ գլխավոր քարտուղարին, որին սկզբնապես կանչել էին Երևան որպես վկա, կարող են մեղադրանք առաջադրել: Թերթը ավելի հեռուն է գնացել: Արդեն Հայաստանի իշխանություններին կամաց-կամաց մեղադրում են արտաքին ուժերի պատվեր կատարելու մեջ, ինչն ամենավատ սցենարն է, որի մասին կարելի էր մտածել: ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում չի բացառել, որ «Խաչատուրովին և ողջ կառույցը սևացնելու փորձը սադրել են արտատարածաշրջանային խաղացողները»: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը օրերս «ՌԻԱ Նովոստիին» ասել էր, որ միջնորդություն է ներկայացրել Հայաստանի քննչական ծառայություն՝ խնդրանքով նրան երկրից դուրս գալու թույլտվություն տալ, քանի որ «նա գլխավորում է միջազգային կազմակերպություն և ունի որոշակի պարտավորություններ»: Բայց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը չորեքշաբթի «Կոմերսանտին» ասել է, որ Երևանից ՀԱՊԿ քարտուղարությանն արդեն հայց է ուղարկվել՝ սկսելու Յուրի Խաչատուրովին երկրի այլ ներկայացուցչով փոխարինելու գործընթաց: ՀԱՊԿ կենտրոնական գրասենյակում պնդում են, որ Երևանից որևէ փաստաթուղթ չեն ստացել: «Ես տեղեկատվություն չունեմ այն մասին, որ հայկական կողմը որևէ պաշտոնական փաստաթղթով դիմել է գործող գլխավոր քարտուղարի հարցով»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա պարզաբանել է, որ ըստ ՀԱՊԿ կանոնակարգի՝ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանը պետք է պահպանի մինչև 2020թ.: Ցանկացած պարագայում կադրային հնարավոր փոփոխության մասին հարցը կլուծվի ոչ շուտ, քան նոյեմբերի 8-ը, երբ տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի (դրա կազմի մեջ մտնում են անդամ երկրների ղեկավարները) նիստ: Մինչդեռ պետական կառույցներում «Կոմերսանտի» աղբյուրներն ակնարկում են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանից նոր թեկնածուի հաստատման ժամանակ ավտոմատ չի լինի: «Հայաստանի ներքին վեճերը վիթխարի հարված են հասցնում կազմակերպության հեղինակությանը, տարօրինակ է, որ իրենք դա չեն հասկանում»,- ասել է թերթի՝ ՌԴ աշխատակազմին մոտ կանգնած զրուցակիցը: Եթե Հայաստանի նոր թեկնածուն գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության չարժանանա, այբբենական կարգով նախագահությունը կանցնի հաջորդ երկրին՝ Բելառուսին: Հաջորդ ուշագրավ մեկնաբանություններն, իհարկե, սպառազինության մատակարարմանն են վերաբերում: Ու այստեղ թերթը ոչ ավել, ոչ պակաս եզրակացնում է, որ Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնությունները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանին ռուսական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ համաձայնության վրա: «Ռուսաստանի ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ «մեծ հարցականի տակ է» պայմանագրերի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է սպառազինություն ստանա 100 մլն դոլար վարկի դիմաց: «Առայժմ այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է ընդհանրապես նրանց մոտ տեղի ունենում»: Պայմանագրի առաջին փաթեթի շրջանակում (որի իրականացման համար 2016թ. Մոսկվան Երևանին հատկացրել էր 200 մլն դրամ վարկ) ավարտվել են, պնդում է թերթի զրուցակիցը: Երկրորդ պայմանագրով, ըստ թերթի տվյալների, ենթադրվում էր շարունակել հրազենի, անձնակազմի տեղափոխման համար նախատեսված տրանսպորտի և ինժեներական կապի միջոցների մատակարարումը: Հայաստանի ՊՆ նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» օպերատիվ տակտիկական համալիրի երկրորդ դիվիզիոնը, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ: Այժմ այդ ծրագրերը մնացել են օդում կախված: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am