Մոսկվայի ծանր լռության տակ

Օգոստոս 1-ին Վրաստանում մեկնարկեցին «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանը: Ինչպես հայտնի է Հայաստանը մասնակցում է 4-հոգանոց սպայական կազմով: Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների ավելի քան 3 հազար զինծառայողներ, որոնցից շուրջ 2․5 հազարը վրացիներ ու ամերիկացիներ են: Վրաստանի զորավարժություններին մասնակցում է նաև Ադրբեջանը: Մասնակից երկրների ու զինվորների թվով այս տարվա վարժանքներն աննախադեպ են, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, փաստելով՝ Վրաստան են եկել զինվորներ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից և Ուկրաինայից: «Ուժը համագոյակցության մեջ է»՝ սա է մեր կարգախոսն ու նպատակը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ընդգծելով՝ վարժանքներն անցկացվում են ոչ թե ընդդեմ ինչ-որ երկրի, այլ հանուն անվտանգության: Ի դեպ, հանդիսավոր բացմանը վարչապետից բացի ներկա էին նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Եվրոպայում ամերիկյան ուժերի փոխհրամանատար, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկին ու այլ երկրների բարձրաստիճան զինվորականներ: «Մեկ անգամ չի ասվել, և ես էլ այսօր այս հարթակից ուզում եմ կրկին հայտարարել՝ միջազգային այս զորավարժությունները ուղղված չեն որևէ այլ երկրի դեմ և ծառայում են միայն տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը, ինչը, վստահ եմ, բխում է բոլոր ժողովուրդների շահերից»,- ասել է Բախտաձեն: Վրաստանի պաշտպանական գերատեսչությունն իր հերթին հատուկ հայտարարությամբ պնդել է՝ վարժանքների նպատակն է բարելավել զինվորների պաշտպանական ու հարձակողական հմտությունները, բարձրացնել Վրաստանի և գործընկեր երկրների զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև անվտանգ միջավայր և կայունություն ապահովել Սևծովյան տարածաշրջանում: Հաղորդվում է, որ զորավարժություններին գործի է դրվելու 450 միավոր ռազմատեխնիկա, որի մի մասը Վազիանիի ռազմակայան է հասցվել ծովով, ներգրավվելու է ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան: Զինվորականներին ու զինտեխնիկայի մի մասն ամերիկյան նավերը դեռ օրեր առաջ էին Վրաստան տեղափոխել Ռումինիայից՝ Կոնստանցայի մերձակայքում գտնվող ռազմակայանից: Տեխնիկայի շարքում Վրաստան են բերվել Stryker զրահապատ մեքենաներ, Bradley հետևակի մարտական մեքենաներ, Abrams տանկեր, Apache և Black Hawk ռազմական ուղղաթիռներ: «Սա մեզ հնարավորություն կտա խորացնել կապերը և ամրապնդել համագործակցությունը»,- «Ռոյթերզին» ասել է Միացյալ Նահանգների ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Լենգյելն ու հավելել․ «Առաջիկա երկու շաբաթների ընթացքում մենք կզբաղվենք զինված ուժերի հրամանատարությամբ, վերահսկողությամբ, ռազմական ծրագրեր մշակելով, ինչն անհրաժեշտ է ցանկացած զինվորականի ցանկացած միջավայրում: Մենք այս երկրների զինվորականների հետ աշխատել ենք բազմազգ կոալիցիաների կազմում՝ Աֆղանստանում, Իրաքում, և այլուր, ու շարունակում ենք այդ համագործակցությունն այսօր»: Զորավարժություններն անցնում են Վրաստանի ու Եվրոպայում ամերիկյան զինուժի հրամանատարության ներքո: Ըստ սցենարի, զինվորները պետք է ռազմական գործողություններ մշակեն՝ կայունություն պահպանելու, պաշտպանությունն ամրապնդելու ու անհրաժեշտ հակահարված տալու ուղղությամբ: Ընդ որում, զորավարժություններն անցկացվում են ռուս-վրացական հնգօրյա պատերազմի տասներորդ տարելիցից օրեր առաջ, և պատահական չէր, որ իր ելույթում նախագահ Մարգվելաշվիլին հատուկ անդրադարձավ դրան, ասելով․ «Այսօր դուք գտնվում եք մի երկրում, որի տարածքի 20 տոկոսը բացարձակապես ապօրինի ձևով օկուպացվել է մեր հարևան Ռուսաստանի կողմից: Բայց դուք նաև գտնվում եք մի երկրում, որի զինվորները պատրաստ են խաղաղ ճանապարհով վերականգնել իրենց հայրենիքի տարածքային ամբողջականությունը»: Ռուսաստանի պաշտոնյաներն առայժմ որևէ մեկնաբանություն չեն արել այս թեմայով, մինչդեռ նախորդ տարիներին Մոսկվան քանիցս հայտարարել էր, թե այդ վարժանքները կարող են ապակայունացնել տարածաշրջանը: Ի դեպ, հիշեցնենք, որ անցյալ տարի այս զորավարժությունների պատճառով խնդիրներ էին ի հայտ եկել Թբիլիսիի և Երևանի միջև, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը վերջին պահին անակնկալ կերպով հրաժարվել է մասնակցությունից, ինչը հիմք էր տվել ընդդիմադիրներին՝ խոսել ռուսական կողմի հնարավոր ճնշումների մասին: Այս տարի՝ նոր կառավարության օրոք, Հայաստանը որոշեց մասնակցել վրաստանյան այս վարժանքներին չորս հոգանոց սպայական կազմով, միաժամանակ, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ընդգծելով՝ զորավարժությունը «չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները՝ շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am