Ծանր պատասխան Երեւանից՝ Մոսկվայի համար

Երեկ պաշտոնական Երևանն արձագանքեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Արմինֆո» գործակալության հարցին՝ Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները, Բալայանը պատասխանել է․ «Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։ Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ասել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Այսպես, պաշտոնական Երևանն անմիջապես փորձում է շտկել իրավիճակը՝ նկատելի լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում՝ վերահաստատելով, որ հայաստանյան գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Բայց մի կարևոր նրբերանգ. պաշտոնական Երևանը հիշեցնում է, որ հայաստանյան ներքին գործընթացները պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններով, որոնք էլ կապված են իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այլ կերպ ասած՝ Հայաստանից Մոսկվային հստակ ասում են, որ նրանց «պաշտպանյալ»-«քաղաքական գործիչները» հնարավոր է սպառնալիք են եղել Հայաստանի իրավական պետությանը, և հիմա հայաստանյան իրավապահները դա են փորձում պարզել: Մյուս կողմից էլ Երևանը շեշտում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը: Այսինքն՝ Հայաստանը հետ չի կանգնում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ շրջանակներում իր պարտավորություններից։ Ամեն դեպքում, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Մոսկվան մի կողմից փորձում է խառնվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես իրավապահների գործողություններին: Նույնիսկ, կարծես՝ որոշակի ցուցում են տալիս, թե ինչ չի կարելի անել: Մինչդեռ խոսքը գնում է 2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին, և այս 10 տարիների ընթացքում մշտապես հայտարարվել է, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի: Իսկ այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակ պաշտպանության նախարար հանդիսացող Միքայել Հարությունյանին և պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին երկրի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված: Գուցե ՀՀ իշխանություններին հաջողվի լեզու գտնել Մոսկվայի հետ, և Ռուսաստանում էլ հասկանան, որ Փաշինյանի իշխանությունն ամենաշատն է շահագրգռված Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելով: Հնարավոր է, որ Կրեմլում մտավախություն ունեն, որ Մոսկվայի ազդեցությունն է Հայաստանում նվազում: Բացի այդ, այստեղ կա նաև քաղաքականից բացի՝ տնտեսական շահը: Գուցե Մոսկվայում առավել մտահոգ են նաև Ռուսաստանի օլիգարխիայի ազդեցությամբ նվազմամբ Հայաստանում... Թամար Բագրատունի

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am