Խաղ կրակի հետ. Փաշինյանը վերցրեց Մոսկվայի նետած ձեռնոցը

Լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը: Այսօր Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ իր պաշտոնավորման 100 օրը կամփոփի օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին, որտեղ էլ ներկայացնելու է իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները: «Շուտով լրանում է իմ՝ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում՝ մեր ավանդական դարձած հանդիպման վայրում, մեծ հանրահավաք հրավիրենք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Դուք չգիտեմ ինչպես, բայց ես ձեզ շատ եմ կարոտել: Ես ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք»: Նա շեշտեց, որ սպասվում է չափազանց կարևոր իրադարձություն, որին յուրաքանչյուրի մասնակցությունը անհրաժեշտ է, տեղի է ունենալու կարևոր խոսակցություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 100 օրվա ընթացքում, կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու թռիչքաձև զարգացում ապահովելու համար, նշեց վարչապետը: «Պետք է խոսենք այն մասին, թե ինչ հնարավորություններ ու մարտահրավերներ կան, ինչպես ենք մենք կարողանալու դրանց հետ աշխատել, հնարավորությունները՝ օգտագործել, մարտահրավերները՝ կառավարել: Շատ կարևոր հանդիպում է՝ ապագայի կայուն հիմքերը դնելու և գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու առումով», ասաց Փաշինյանը: Ամենայն հավանականությամբ Փաշինյանն իր իշխանավարման 100 օրվա արդյունքները ներկայացնելու համար հասարակության առջև հանդես գալու մտադրություն ունեցել է ի սկզբանե: Սակայն ուշագրավն այն է, որ նա այս նորությունը հայտնեց Ռուսաստանի ԱԳ նախարարի երեկվա՝ աղմկահարույց հայտարարությունից հետո, որում Լավրովը ոչ ավել, ոչ պակաս արձանագրեց, որ Հայաստանյան զարգացումները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին, նշեց, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարող մեզ չանհանգստացնել՝ «այդ թվում նաև ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»։ Թեև Սերգեյ Լավրովն իր կարճ հարցազրույցում որևէ քաղաքական գործչի անուն չտվեց, սակայն պարզ էր, որ «քաղաքական գործիչների ձերբակալություններ» ասելով նա նկատի ուներ նախևառաջ Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումներին: Ռուսաստանի համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անվան շուրջ իրադարձությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ պատվի հարց: Այս հարցի լրջությունը պետք է գիտակցել, դա կատակ բան չէ: Այսպես ասած՝ ռուսական ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կալանավորման վերաբերյալ որոշում է կայացվել Հայաստանում: Ռուսաստանից ակնկալել, որ նա հեշտ ու հանգիստ կընդուներ այս լուրը ու կհանձներ Խաչատուրովին՝ միամտություն կլիներ: Այսպես, Մոսկվան սկսեց ավելի բաց խաղալ՝ ցույց տալով վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով: Փաշինյանն էլ պատասխան քայլով ցույց է տալիս, որ վերցնում է Մոսկվայի նետած ձեռնոցը. Լավրովի հայտարարությունից ժամեր անց նա հայտարարեց, որ հանրահավաք է հրավիրում: Փաշինյանն այդ քայլով ցույց է տալու Մոսկվային, որ վայելում է հասարակության աջակցությունը, հետևաբար ամուր կանգնած է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանից հայաստանյան ներքաղաքական գործընթացներին միջամտություններն անհարկի են: Ավելին, Փաշինյանն ապագա հանրահավաքն այն աստիճան կարևոր իրադարձություն որակեց, որ գրեթե պահանջում է՝ «յուրաքանչյուրի մասնակցությունը»: Մինչև հանրահավաքը, թերևս, Փաշինյանը կփորձի հարթել հարաբերությունները Մոսկվայի հետ: Այդ հանրահավաքը չի կարող դառնալ հակառուսական հանրահավաք: Փաշինյանը հասկանում է, որ «կրակի հետ» չարժե խաղալ: Առաջիկա օրերին նա կփորձի այնպիսի մարտավարություն մշակել, որը բավարարի թե՛ հասարակությանը, թե՛ մեղմի գերլարված մթնոլորտը հայ-ռուսական հարաբերություններում: Բայց պետք է հաշվի առնել, որ Մոսկվան արդեն մի քանի կարմիր քարտ ցույց տալով՝ Փանիկի դեպքերը, ռուսական մամուլում տարբեր գործիչների սադրիչ հայտարարությունները, այժմ էլ արդեն ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությամբ, կարող է գնալ ավելի արագ լուծումների՝ դրանցից բխող բացասական հետևանքներով: Թամար Բագրատունի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am